Բաժիններ՝

Պուտինի դուստրը` Եկատերինան իր հրաշքի հետ (լուսանկար)

besttoday.ru –ն հրապարակել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դստեր` Եկատերինայի եւ նրա ամուսնու` կորեացի Յուն Ջուն Վոնի լուսանկարը: Նրանք ամուսնացել են 2013-ին:

Պարբերականը տեղեկություններ է հրապարակել նաեւ Ռուսաստանի մյուս բարձրաստիճան պաշտոնյաների ընտանիքների մասին:

Նշվում է, որ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի կինը` Սվետլանա
Լիննիկը «Օբորոնսերվիսի» գործով անցնող Ե. Վասիլեւայի զարմուհին է, իսկ վերջինս Պետերբուրգի քրեական հեղինակություններից մեկի` Վասիլեւի դուստրն է:

Ըստ պարբերականի` 2012 թվականին դեռ նախագահի պաշտոնն զբաղեցնելու ժամանակ Մեդվեդեւը Վասիլեւին Պատվո մեդալով է պարգեւատրել: Մեդվեդեւի որդին` Իլյան սովորում է Ռուսաստանում, սակայն հարցազրույցներից մեկում ասել է, որ շարունակելու է ուսումը Մասաչուսեթսի համալսարանում:

Արտգործնախարար Սերգեյ Լավրովի միակ դուստրն ապրում եւ սովորում է ԱՄՆ-ում: Ներկայումս արդեն ավարտում է Կոլումբիայի համալսարանը եւ պատրաստվում է մշտապես բնակվել ԱՄՆ-ում:

Ըստ պարբերականի տվյալների`Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների մեծ մասի զավակները սովորում կամ բնակվում են արտերկրում:

putina

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս