Բաժիններ՝

Սպառողների վստահության ցուցանիշը նվազել է

Սպառողների վստահության ցուցանիշը (ՍՎՑ) 2014թ. առաջին եռամսյակում կազմել է 40.8: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը,
ընթացիկ պայմանների ցուցանիշը կազմել է 31.5` շուրջ 2 տոկոսային կետով զիջելով նախորդ եռամսյակի արժեքին: Ընդ որում, համամասնորեն նվազել են ընթացիկ պայմանները նկարագրող երեք ցուցանիշներն էլ (խոշոր գնումներ կատարելու փաստի, տնային տնտեսության ֆինանսական վիճակի փոփոխության, ընդհանուր տնտեսության վիճակի գնահատականների):
Ապագա պայմանների ցուցանիշն արդեն երեք եռամսյակ կայուն միտում է ցուցաբերում` նախորդ եռամսյակի համեմատ գրանցելով անփոփոխ մակարդակ` 50 արժեք: Ապագա պայմանները նկարագրող առանձին ցուցանիշներ տարբեր դրսևորումներ են ցուցաբերել. խոշոր գնումներ կատարելու ակնկալիքի ցուցանիշը նախորդ եռամսյակի նվազումից հետո աճել և վերադարձել է 2013թ. երրորդ եռամսյակի մակարդակին` 54.1, իսկ տնային տնտեսությունների ֆինանսական վիճակի և զբաղվածության փոփոխության սպասումները նվազման միտում են ցուցաբերել` մնալով կայունության միջակայքում:

SVI

 

* Սպառողների վստահության ցուցանիշի հաշվարկը. Սպառողների վստահության ցուցանիշն (ՍՎՑ) իրենից ներկայացնում է դիֆուզիոն ինդեքս, որը հաշվարկվում է որպես սպառողներին տրված վեց հարցերի պատասխանների հիման վրա հաշվարկված դիֆուզիոն ինդեքսների միջին թվաբանական մեծություն:
Ընթացիկ պայմանների ցուցանիշն իրենից ներկայացնում է դիֆուզիոն ինդեքս, որը հաշվարկվում է որպես ընթացիկ պայմաններին վերաբերող հարցերի արժեքների միջին թվաբանական մեծություն, իսկ ապագա սպասումների ցուցանիշն իրենից ներկայացնում է դիֆուզիոն ինդեքս՝ հաշվարկված որպես ապագային վերաբերող հարցերի արժեքների միջին թվաբանական մեծություն:
Յուրաքանչյուր հարցի համար հաշվարկվում է պատասխանների արժեք (դիֆուզիոն ինդեքս), որը հաշվարկվում է որպես դրական պատասխանների տեսակարար կշռի և չեզոք պատասխանների տեսակարար կշռի կեսի գումար: Բոլոր հարցերի համար հաշվարկված
դիֆուզիոն ինդեքսները, նախքան ՍՎՑ հաշվարկում ներառվելը, սեզոնայնորեն հարթեցվում են:
Դիֆուզիոն ինդեքսները տատանվում են [0, 100] միջակայքում: Դիֆուզիոն ինդեքսի 0 արժեքը խոսում է այն մասին, որ բոլոր ռեսպոնդենտները նշել են նվազում, 100 արժեքը` աճ, իսկ 50 արժեքը` կայուն վիճակ (աճ և նվազում ակնկալող հարցվողների քանակը հավասար է), իսկ արժեքների 45-ից 55 միջակայքը՝ կայունության միջակայք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս