
«Եվրոպական չափանիշները կոնչիտաներն են, եթե Զուրաբյանին այդ չափանիշներն են պետք…». aravot.am

ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանն ասել էր, թե ՀԱԿ-ի համար Վոլոդյա Ավետիսյանը եւ Շանթ Հարությունյանը դեռ քաղբանտարկյալ չեն ու դեռ պետք է հետաքննել` պարզելու, ինչքանով են նրանք համապատասխանում Եվրոպայի խորհրդի քաղբանտարկյալի չափանիշներին: aravot.am-ը ազատամարտիկ Սուրեն Սարգսյանից հետաքրքրվել է՝ ինչով է բացատրում քաղբանտարկյալների ազատ արձակման համար պայքարող ՀԱԿ-ի կասկածները` Վոլոդյա Ավետիսյանի եւ Շանթ Հարությունյանի քաղբանտարկյալ լինելու հարցում: Նա ծիծաղելով պատասխանել է. «Չգիտեմ` ինչ ռեւերանսներ են անում, մեր պետությունը տուժում է այս ապօրինիների ձեռքում, որ շիտակ չենք խոսում, ուղտին նստած կուզեկուզ ենք անում, դրա համար ենք այս օրին: Եվրոպական չափանիշները Կոնչիտաներն են, եթե Լեւոն Զուրաբյանին կամ որեւէ մեկին նման չափանիշներ են պետք, խնդիր չկա, թող հասնեն այդ չափանիշներով ստուգելուն…»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: