50-ամյա ընդմիջումից հետո վերստին պատարագ է անցկացվել Նիկոսիայի հայկական եկեղեցում

Թուրքական Yeni Şafak‎ թերթի փոխանցմամբ՝ 50-ամյա ընդմիջումից հետո առաջին անգամ պատարագ է մատուցվել ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության (ՀԿԹՀ) կենտրոն Նիկոսիայում (Լեֆքոշա) գտնվող հայկական եկեղեցում: Պատարագը մատուցել է արքեպիսկոպոս Վարուժան Հերգելիանը:

Պատարագին մասնակցել են նաև Կիպրոսի հարավային հատվածի հայերը: Ընդհանուր առմամբ, պատարագին մասնակցել է մոտ 500 մարդ, այդ թվում նաև Կիպրոսում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Լիզա Բաթենհայմը:

Պատարագի մասնակիցներից Գոռա Թերզիյանը գոհունակություն է հայտնել 50-ամյա ընդմիջումից հետո հայկական եկեղեցում վերստին պատարագ անցկացվելու կապակցությամբ, ինչը նրա կարծիքով՝ իր ներդրումը կարող է ունենալ խաղաղության գործընթացում:

Հիշեցնենք, որ Կիպրական խնդիրը շարունակում է չլուծված մնալ 1974 թվականից, երբ Հյուսիսային Կիպրոս ներխուժեցին թուրքական զորքերն ու գրավեցին Կիպրոսի տարածքի 37 տոկոսը (3355 քառակուսի կիլոմետր), ինչը թուրքական կողմն անվանում է «Խաղաղության շարժում»:

Տեսանյութեր

Լրահոս