Թաղի տղերքի շահը չի, մենք հասարակության շահի հարցն ենք քննարկում. Հակոբ Հակոբյան
«Էստեղ առերեսում չի գնում, թաղի տղերքի շահը չի, մենք հասարակության շահի հարցն ենք քննարկում»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում կուտակայինի մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:
Նա նշեց, որ ռեֆորմը շարունակվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով, հաշվի առնելով ՍԴ որոշումը, որը վերաբերում էր միայն օրենքի 8 հոդվածներին:
Հակոբյանը կրկնեց նախկինում արտահայտված միտքը, որ կարող էին կենսաթոշակները բարձրացնել ու դրանով հասարակության «աչքը մտնել», բայց չեն անում, որովհետև պետք է համակարգայիկն բարեփոխում:
«Այն քաղաքացիները, ովքեր ունեն հաշվարկված և փոխանցված գումարներ և փոշմանել են, դիմում են գրում, ապա նրանցից գումարներ չի հաշվարկվում, չի փոխանցվում, բայց կառավարության կողմից շարունակվելու է փոխանցվել: Այն քաղաքացիները, ովքեր դիմում են գրել, հաշվարկվել է բայց չի փոխանցվել, կարող են ետ ստանալ իրենց գումարը: Վերջում վերահաշվարկ կանենք, ու բոլոր գումարները կտեղավորենք այնտեղ, որտեղ կնախատեսվի օրենքով»,- ասաց Հակոբյանը: