Բաժիններ՝

Հովիկ Աբրահմայանը դժվարին իրավիճակում է հայտնվել. Միքայել Մելքումյան

«Ռեֆորմների հայր կոչվելու համար մեր ժողովուրդը շատ բարձր գին է վճարում»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում կուտակայինի մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նա նկատեց, որ Հովիկ Աբրահմայանը դժվարին իրավիճակում է հայտնվել, միջազգային կառույցների մոտ ՀՀ վարկը պետք է պահպանի, նաև ինչ-որ պահի պետք է հայտարարի, որ պարտադիրը չի գործում: Ըստ Մելքումյանի` եթե նախկինում նախատեսված ծավալով փոխանցումներ չլինեն հիմնադրամներ, ապա բարեփոխումը կձախողվի:

Պատգամավորը հարցադրում արեց, թե ինչ է լինելու մինչ այս ֆոնդեր փոխանցված 1.3 մլրդ միջոցների ճակատագիրը, և նախարար Արտեմ Ասատրյանին խնդրեց պարզաբանել բյուջեի մասնակցության հարցը:

Նշելով, որ կառավարությունն իր դիրքորոշումը փոխել է և փորձում է աշխատել քաղաքական ուժերի հետ, ինչը դրական է, իսկ ԲՀԿ-ի քվեարկությունը պայմանավորված կլինի կառավարության դիրքորոշումով` շարժվում ենք առա՞ջ, ետ ենք գնո՞ւմ, թե՞ դոփում ենք տեղում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս