Բաժիններ՝

Պուտինի ղրիմյան այցը տեղին չէր. Ռասմուսեն

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը և ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Լորա Լուկաս-Մագնուսոնը դժգոհություն են հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երեկվա ղրիմյան այցի կապակցությամբ:

Նրանց կարծիքով` Ռուսաստանի նախագահի այդ քայլը միայն խորացնում է Ուկրաինայում ստեղծված լարված իրավիճակը: Ռասմուսենն իր հերթին հայտարարել է,, որ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները կարծում են, որ Ղրիմն Ուկրաինայի մասնիկն է, և եթե Ուկրաինան Պուտինին չի կանչել Ղրիմ, ապա Պուտինի այդ այցը տեղին չէր:

Ռասմուսենը հաստատել է, որ ՆԱՏՕ-ն կասեցրել է Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս