
ԱՄՆ-ում մարտական ինքնաթիռ է կործանվել

ABC հեռուստաալիքի փոխանցմամբ` ԱՄՆ ռազմաօդային ուժերի Harrier գրոհիչ ինքնաթիռը կործանվել է Արիզոնա նահանգում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը:
Նրա հաղորդմամբ` ինքնաթիռը կործանվել է տեղական ժամանակով ժամը 14.45-ին, Սակատոն քաղաքի մոտ: Ինքնաթիռը խնդիրներ է ունեցել շարժչի հետ: Օդաչուին հաջողվել է կատապուլտի միջոցով փրկվել, նա չի ստացել լուրջ վնասվածքներ: