Բաժիններ՝

Արամ MP3-ն «Եվրատեսիլ-2014» -ի եզրափակիչում ելույթ կունենա 7-րդ համարի ներքո

«Եվրատեսիլ-2014» երգի միջազգային մրցույթի եզրափակիչում Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ն ելույթ կունենա 7-րդ համարի ներքո, հաղորդում է մրցույթի պաշտոնական կայքը:

Ելույթների հաջորդականությունը հետեւյալն է. Ուկրաինա, Բելառուս, Ադրբեջան, Իսլանդիա, Նորվեգիա, Ռումինիա, Հայաստան, Չեռնոգորիա, Լեհաստան, Հունաստան, Ավստրիա, Գերմանիա, Շվեդիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Իտալիա, Սլովենիա, Ֆինլանդիա, Իսպանիա, Շվեյցարիա, Հունգարիա, Մալթա, Դանիա, Նիդեռլանդներ, Սան Մարինո եւ Մեծ Բրիտանիա:

РИА Новости-ի գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանում բուքմեյքերները «Եվրատեսիլ-2014»-ի որպես հավանական հաղթողներ նշում են Հայաստանի, Շվեդիայի եւ Նորվեգիայի ներկայացուցիչների անունները:

Եզրափակիչը տեղի կունենա այսօր երեկոյան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031