
Ամերիկացիները Բարբարա Բուշին և Հիլարի Քլինթոնին համարել են վերջին 25 տարվա լավագույն առաջին տիկնայք

Վերջին 25 տարվա ընթացքում ԱՄՆ լավագույն առաջին տիկնայք են եղել Բարբարա Բուշն ու Հիլարի Քլինթոնը: Այդ մասին են վկայում NBC հեռուստաընկերության եւ Wall Street Journal-ի անցկացրած հարցման արդյունքները:
ԱՄՆ նախկին նախագահ Բուշ ավագի տիկնոջ` Բարբարա Բուշի օգտին է արտահայտվել հարցվածների 27% -ը: Նույնպիսի աջակցություն է ստացել նաեւ Բիլ Քլինթոնի տիկինը` Հիլարի Քլինթոնը:
Նրանց հաջորդում է գործող նախագահի տիկինը` Միշել Օբաման, ում օգտին է արտահայտվել հարցվածների 24% -ը: