Բաժիններ՝

Հրապարակվել է 2014-ի ամենաղտոտված ու ամենաօրգանիկ մրգերի ցանկը

Ո՞ր մրգերն են 2014 թվականին համարվել էկոլոգիապես ամենաաղտոտվածը. սա որոշում է ամերիկյան Էկոլոգիական աշխատանքային խումբը: Արդեն 4-րդ տարին անընդմեջ ամենաղտոտված միրգ է ճանաչվում խնձորը: Այս տվյալը խումբը ստացել է ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարությունից վերցրած 48 տարբեր մրգերի և բանջարեղենի պեստիցիդների մասին տվյալների՝ բացահայտելով, որ մթերքների 65%-ի համար դրական պատասխան է ստացվել։ Պեստիցիդները կարող են առաջացնել լուրջ առողջական խնդիրներ` նյարդերի վնասում, բնածին արատներ և քաղցկեղ։

Հետազոտությունը ցույց է տվել, որ խնձորի 99%-ը պարունակում է առնվազն մեկ պեստիցիդ։ Aroxj.am-ը ներկայացնում է օրգանապես ամենաաղտոտված և ամենաօրգանիկ մթերքների ամբողջական ցուցակը։

Աղտոտված են՝
1. Խնձոր
2. Ելակ
3. Խաղող
4. Նեխուր
5. Դեղձ
6. Սպանախ
7. Բուլղարական քաղցր տաքդեղ
8. Նեկտարին (ներմուծված)
9. Վարունգ
10. Չերրի լոլիկ
11. Ոլոռ (ներմուծված)
12. Կարտոֆիլ

Օրգանիկ են

1. Ավոկադո
2. Քաղր եգիպտացորեն
3. Անանաս
4. Կաղամբ
5. Քաղցր ոլոռ (սառեցված)
6. Սոխ
7. Ծնեբեկ
8. Մանգո
9. Պապայա
10.Կիվի
11. Սմբուկ
12. Թուրինջ (գրեյպֆրուտ)
13. Կանտալուպա
14. Ծաղկակաղամբ
15. Քաղցր կարտոֆիլ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս