Արթուր Աբրահամ. «Ավելի լավ կլիներ` ձեռքս կոտրված լիներ»
Բռնցքամարտի երկրորդ միջին քաշային կարգում WBO տարբերակով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը, ով Բեռլինում, մայիսի 3-ին, պաշտպանեց տիտղոսը Չեռնոգորիան ներկայացնող Նիկոլա Սյեկլոչայի հետ մենամարտում, ինչպես հայտն է, հանդես է եկել վնասված ձեռքով: Սակայն մարտից հետո մանրակրկիտ բուժզննումը ցույց է տվել, որ այն կոտրված չէ եղել: Այս մասին գրում է footsport.am-ը:
«Արթուրի ձեռքում հայտնաբերվել է ոսկրային փոքր բեկորներ, որոնք նույնպիսի ցավի զգացողություն են թողնում, ինչպես կոտրվածքի ժամանակ: Դա հնարավոր եղավ պարզել միայն համակարգչային տոմոգրաֆիոյի միջոցով,- ասել Արթուրի մարզիչ Ուլի Վեգները: Մոտ 6 շաբաթ Արթուրի ձեռքը պետք է լինի գիպսի մեջ:
«Այսպիսի իրավիճակում երբեք չեմ եղել: Այս ամենն այնքան էլ հեշտ չէ, քանի որ շատ բան եմ ստիպված փոխել: Նույնիսկ ատամներս ստիպված եմ ձախ ձեռքով մաքրել, ինչը բավականին անսովոր է: Պարզվում է՝ այսպիսի վնասվածքի փոխարեն ինձ համար ավելի հեշտ կլիներ, եթե ձեռքս կոտրված լիներ: Վերականգման համարհավանաբար մի քանի ամիս կպահանջվի:»,- ասել է աշխարհի չեմպիոնը: Եթե ամեն ինչ ընթանա նախատեսվածի համաձայն, Աբրահամը հաջորդ մարտը կանցկացնի սեպտեմբերին: