
Ռուսաստանին սպասվում են լուրջ պատժամիջոցներ. ԱՄՆ ֆինանսների նախարար

UkrInform-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը պատրաստ է եվրոպական գործընկերների հետ համագործակցությամբ հավելյալ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, եթե Մոսկվան չդադարեցնի Ուկրաինայում տիրող իրավիճակն ապակայունացնելը:
Այս մասին նշվել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ջեյկոբ Լյուի զեկույցում, որը նա ներկայացրել Կոնգրեսում: Լյուն մանրամասնել է, որ խոսքը գնում է նոր պատժամիջոցների մասին, որոնք առնչվում են նաև ռուսական տնտեսության ամբողջական ոլորտներին:
Լյուն ընդգծել է, որ այդ գործողությունների նպատակն այն է, որ Ռուսաստանը նպաստի տարածաշրջանի լարվածության ապաէսկալացմանը, ինչպես նաև կատարի Ժնևյան պայմանավորվածությունների շրջանակներում միջազգային պարտավորությունները: Լյուի խոսքերով՝ Ուկրաինայում տնտեսական կայունության վերականգնումն ունի կենսական կարևորություն: