Բաժիններ՝

Թիթեռնիկի կյանք ունեցող ընկերությունները

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Հարկ վճարողների ընկալումներ» հետազոտության արդյունքների համաձայն՝ Հայաստանում Գործարար հարկ վճարողների 52.5 տոկոսը գործում են ոչ ավելի, քանի երեք տարի։

Հետազոտության մեջ նաև նշվում է, որ հարկ վճարողների հարցման շրջանակում հարցվածների 91 տոկոսն ընտրել են «պարզագույն» ձեռնարկատիրական կարգավիճակներ` անհատ ձեռնարկատերեր և սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ:

ԳՀՎ կազմակերպությունների «գործատերերը» (մասնակիցները) 78.8 տոկոսի պարագայում ֆիզիկական անձինք են և միայն 21.6 տոկոսի պարագայում՝ կազմակերպությունները: Ըստ հեղինակների՝ դա, թերևս, ազդակ է հարկային-եկամտային քաղաքականություն մշակողների համար, որ հարկային ռեժիմների, շեմերի ու այլ գործիքների նախագծման ժամանակ հաշվի առնեն կիրառողների, դրանց հիմնադիրների այսպիսի կառուցվածքն ու բնույթը:

Ինչ վերաբերում է հարկային բեռին, ապա ըստ գործարար հարկ վճարողների 40-50 տոկոսի կարծիքի, այն ծանր է կամ շատ ծանր: Հարկային բեռի ծանր լինել-չլինելու վերաբերյալ հարցին առավել հստակ պատասխան է հնչել եկամտային հարկի մասով, իսկ առավել դժվարացել են «կշռել» ավելացված արժեքի հարկն ու արտոնագրային վճարը: Արհեստավարժ կառավարիչները գտնում են, որ Հայաստանում հարկային բեռը բարձր է եկամտային հարկի և ԱԱՀ մասով:
Հետազոտության արդյունքներին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս