Վ. Բոստանջյան. «ՌԴ դեսպանի հայտարարությունը չի հետապնդել այնպիսի նպատակ, ինչպիսին մեզ մոտ ուզում են ավելի խտացնել»

ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի երեկ հայտարարել էր, թե Հայաստանում գործող որոշ հասարակական կազմակերպություններ ցանկանում են սեպ խրել ռուս-հայկական հարաբերություններում, ուստի, ըստ նրա՝ անհրաժեշտ է «չեզոքացնել» այդ Հ/Կ-ներին:

168.am-հետ զրույցում ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանը՝ խոսելով դեսպանի այս հայտարարության մասին, ասաց. «Ամեն դեպքում ես հասկանում եմ, որ յուրաքանչյուր երկիր պետք է ունենա ինքնիշխանության համապատասխան մակարդակ, որի վերաբերյալ կարծիքներ ատահայտելը, ըստ էության, երևի, պետական էթիկայի տեսնակյունից ցանկալի չէ: Այդ շեշտադրումը կարելի է որոշակի առումով որակել այդպիսին: Միևնույն ժամանակ հակված եմ մտածելու, որ, ամենայն հավանականությամբ, չի հետապնդվել այնպիսի նպատակ, ինչպիսին մեզ մոտ հիմա տարբեր քննարկումների ժամանակ ուզում են ավելի խտացնել»:

Տեսանյութեր

Լրահոս