Բաժիններ՝

Ադրբեջանում կալանավորել են ռազմածովային ուժերի ևս երկու ներկայացուցչի

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցնամբ՝ Ադրբեջանում կալանավորվել են երկու զինծառայող՝ կապված ռազմածովային ուժերում հայտնաբերված իրավախախտումների հետ: Այդպիսի որոշում է կայացրել Բաքվի ռազմական դատարանը:

Նրա որոշմամբ նախնական եռամսյա կալանքի տակ են վերցվել Ադրբեջանի ռազմածովային ուժերում ծառայող գեներալ-լեյտենանտ Քյազիմ Ասկերովն ու ավագ ենթասպա Քամանդար Փաշաևը: Նրանք մեղադրվում են ՔՕ 179.3.2 հոդվածը (խոշոր չափի յուրացում) խախտելու մեջ:

Հիշեցնենք, որ սրանից օրեր առաջ Ադրբեջանում ձերբակալել, ապա 3 ամսով նախնական կալանքի էին դատապարտել Ադրբեջանի պաշտպանության նախարարության Գիտահետազոտական կենտրոնի նախկին ղեկավար Էլչին Խալիլովին, որին մեղադրել են ծառայողական լիազորությունների չարաշահման ու պետական միջոցները վատնելու մեջ:

Ապրիլի 3-ին Ադրբեջանում կալանավորել էին Ադրբեջանի ռազմածովային ուժերի շտաբի նախկին պետ, ռազմածովային ուժերի հրամանատարի նախկին պաշտոնակատար, առաջին կարգի կապիտան Յունուս Մամեդովին: Նրան մեղադրել են մեքենայությունների ու պաշտոնական փաստաթղթերի կեղծման մեջ:

Ապրիլի 24-ին ծառայողական լիազորությունների չարաշահման ու խոշոր չափի գումարներ յուրացնելու մեղադրանքներով Ադրբեջանում կալանավորել էին ռազմածովային ուժերի նախկին հրամանատար, փոխծովակալ Շահին Սուլթանովին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս