«Մենք կարող ենք նաև «պայթեցնել»». Հովհաննես Սահակյան. «Իրատես de facto»

«Իրատես de facto»-ն զրուցել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի հետ։

-Պարոն Սահակյան, Ձեր ամբիցիաները բավարարվա՞ծ են։

-0՜ հ դժվար է ասել ամբիցիաների մասին։ Եթե մարդն ունի առողջ ամբիցիաներ, երիտասարդ է, այնքանով է բավարարված, որ վստահություն կա կուսակցության, հատկապես ղեկավար մարմնի և ղեկավարի կողմից։

– Բայց արդյո՞ք դա Ձեր պիկն էր. շատ ավելի լավ չէ՞ր լինի նախարարի թիկնոց զգեցած լինեիք։

–Պաշտոնն ընդամենր ինձ համար մեկ հարցի պատասխան ունի՝ կարո՞ղ ես պիտանի լինել և որքա՞ն։

-Ո՞րն է լինելու Ձեր առաջին գործը։ էն խեղճ Աղվան Հովսեփյանին ազատեք, է՛լի, Դավիթ Հարությունյանի «գերությունից». վեց ամիս է՝ օրինագիծը ծեքծեքվում է, միասնական քննչական մարմինը չի ստեղծվում, մարդն անգործ է, ինչքա՞ն կարող է նկարել։

-Այդ հարցր, կարծում եմ, կլուծվի մինչև իմ ամբողջական պաշտոնավարումը։

– Իսկ ի՞նչ եք կարծում՝ նոր կառավարությունը շա՞տ կինտրիգահարի Ձեզ՝ Աժ-ում։

–Կրկին եզրույթը դուրս չեկավ. ինտրիգներ կարող են և լինել…

-Դա Ձեզ դո՜ւր է գալիս։

-Ոչ, մեզանում Ձեր պատկերացրած ինտրիգները չկան։ Մենք հիմա այլ կարևոր գործերով ենք զբաղված։ Մենք ամեն ինչ անում ենք. որպեսզի դիմակայենք դրսի մարտահրավերներին։

-Հա, ի դեպ, «դրսի» մարտահրավերների մասին, ասում են՝ այժմյան ՀՀԿ-ն վերածվել է 95-ի «Հանրապետություն» բլոկի, որը, հիշենք, պայթեց շատ արագ։

-Դուր նկատի ունեք ի՞նձ։

-Դուք ուզում եք «պայթե՞լ». ես անալոգիան էի շեշտում՝ «Հանրապետություն» բլոկի հետ. ի՜նչ տղերք էին հավաքված այնտեղ։

-Դե, եթե էդ լավ տղերքը «պայթեցին», մենք էլ կարող ենք։

-Ուզում եք, է՛լի, փաստորեն։ Համ էլ իզուր ասացիք նման բան, էներգետիկան կսկսի աշխատել, և բո՛ւմփ, էլ չեք չինի։

-Դուք հնարավորություն չեք տալիս խոսքս ավարտելու. մենք կարող ենք նաև «պայթեցնել»։

-Ո՞ւմ։-Կորոշենք։

-Հասկացա։

Ամբողջությամբ կարդացեք «Իրատես de facto»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս