
Գասպարին հաշվետվություն կպահանջի ՀԱԿ պատգամավորներից. «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է. «Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին մտադիր է ակցիաներ իրականացնել ՀԱԿ խորհրդարանական խմբակցության պատգամավորների տների մոտ։ Այս կապակցությամբ երեկ մի քանի հարց ուղղեցինք վերջինիս.
– Պարոն Գասպարի, ո՞րն է Ձեր պահանջը, ինչո՞ւ եք իրականացնում ակցիաները։
– Պահանջս է, որ ՀԱԿ պատգամավորները մարդու իրավունքների բնագավառում իրենց կատարած աշխատանքի հաշվետվություն ներկայացնեն։ Նաև՝ ՀԱԿ պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը ներկայացնի իր աշխատանքները ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում։
– Ի՞նչ հերթականությամբ եք անցկացնելու ակցիաները։
– Այսօր միայն կլինի Ստեփան Դեմիրճյանի տան մոտ։ Մյուս օրերին խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի ու քարտուղար Արամ Մանուկյանի տների մոտ։
– Սիայն մարդու իրավունքների ոլորտո՞ւմ կատարված աշխատանքի վերաբերյալ հաշվետվություն եք պահանջում։
– Պատգամավորները պետք է հաշվետու լինեն։ Ինձ հետաքրքում է մարդու իրավունքների ոլորտը։
Ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։