
«Դեսպանին չէ, որ պետք է դուր գան ՀՀ-ում առկա գաղափարները» Ս. Սաֆարյան. «Առավոտ»

«Առավոտը» գրում է. ««Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ստեփան Սաֆարյանի համար անընդունել է ՌԴ դեսպանի այն հայտարարությունը, թե «ռուսական կողմը կխափանի իր բարեկամական երկրների ներքին գործերին «մեր մտքերին ու սրտերին խորթ գաղափարներ ներդնելու պատրվակով» կատարվող ցանկացած ագրեսիվ միջամտություն»։ Ստեփան Սաֆարյանը անընդունելի է համարում նաև ՀՀ իշխանությունների արձագանքի բացակայությունը։
Այս կապակցությամբ նա ասաց. «ՀՀ դիվանագիտական պրակտիկայում որևէ այլ դեպք հայտնի չէ, երբ դեսպանն այդքան սպառնալից և այդքան կոպիտ միջամտություն իրականացնի և, ըստ էության, անտեսի Հայաստանի՝ անկախ պետության լինելու հանգամանքը։ Սի բան ակնհայտ է՝ դեսպանին չէ, որ պետք է դուր գան ՀՀ-ում առկա գաղափարները»»։
Ամբողջությամբ կարդացեք «Առավոտի» այսօրվա համարում։