Նոր նախարարը Ծառուկյանի մերձավորներից է. «ՀԺ»
«ՀԺ»-ն գրում է. «Մայիսի 3-ին, երբ լրանում էր կառավարության ձևավորման սահմանադրական ժամկետը, Ս. Սարգսյանը նշանակեց վերջին նախարարներին, գյուղնախարար Սերգո Կարապետյանին վերանշանակվեց, իսկ սպորտի նախարար դարձավ Գաբրիել Նազարյանը։
Վերջինս նշանակումից առաջ եղել է ՀԱՕԿ սպորտվարչության պետը, և համարվում է ՀԱՕԿ նախագահ Գազիկ Ծառուկյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչ։ Այս փաստը հիմնավորվում է նաև նրանով, որ Ղազարյանը 92-94 թվականներին աշխատել է Ծառուկյանի հարազատ Առինջ գյուղում։ Սրանից հետո նրանց ճանապարհները հաճախ են խաչվել Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ, Ազգային օլիմպիական կոմիտե և այդպես շարունակ։ Չնայած սրան՝ Ղազարյանի պաշտոնական կենսագրության մեջ գրված է, որ նա անկուսակցական է։
Հիշեցնենք նաև, որ 2007 թվականից սկսած Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնը մշտապես զբաղեցրել են ԲՀԿ-ի ներկայացուցիչները։ Միակ բացառությունը Յուրի Վարդանյանն էր, ով նախարար նշանակվեց 2013-ի գարնանը և, փաստորեն, դարձավ ամենակարճակյաց նախարարներից մեկը։ Վարդանյանի պաշտոնավարումը նշանավորվեց միայն ԲՀԿ-ի հետ հակամարտությամբ և որդու թմրադեղային սկանդալով։
Կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։