
«Հայաստանում Կրեմլը մի կողմ է դրել իր բոլոր դիմակները». «Առավոտ»

«Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն «Աոավոտի» հետ զրույցում անդրադառնալով մայիսի 1-ին Երևանի փողոցներում կոմունիստների անցկացրած երթին, նրանց ներկայացրած պահանջներին ու լոզունգներին նկատեց.
«Ակնհաճո է, որ բոլոր ուղղություններով, այդ թվում՝ Հայաստանում, Կրեմլը մի կողմ է դրել իր բոլոր դիմակները, բոլոր «լեգենդները»։ Մենք գործ ունենք անողոք, ոչ մի սրբության չունեցող և չճանաչող մի բիրտ և հրեշավոր ուժի հետ, որն անցած տարիների ընթացքում չարորակ ուռուցքի պես մետաստազներ է տարածել, իսկ այսօր այդ մետաստազներն իրենց «մայր-ուռուցքի» հետ միասին անցել են գրոհի և թունավորում են Հայաստանի, այլ հետխորհրդային պետությունների հասարակական-պետական օրգանիզմները»։
Ամբողջությամբ կարդացեք «Առավոտի» այսօրվա համարում։