Իշխանությունը «փչացրեց» ու դեն շպրտեց երկու խոստումնալից կադրի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մի գրագետ, օրինավոր իրավաբան կար ժամանակին: Փորձագետի համարում ուներ՝ լրագրողները բոլոր իրավական հարցերով նրանից էին մեկնաբանություններ խնդրում և վստահ էին, որ ճշգրիտ ու պրոֆեսիոնալ պատասխաններ են ստանում: Երիտասարդ, խոստումնալից կադր էր: Երբ նրան արդարադատության նախարար էին նշանակում, բոլորը միաբերան ոգևորված էին՝ ողջունում էին այս նշանակումը և մեծ սպասելիքներ ունեին:

Մի ռեկորդակիր, աշխարհահռչակ սպորտսմեն ունեինք, իսկական ազգային հպարտություն՝ բազում մրցաշարերի հաղթող, չվարկաբեկված, հայրենասեր մարդ: Ժամանակին ընդդիմադիր հայացքներ ուներ՝ Կարեն Դեմիրճյանի աջակիցների բանակում էր: Նրա հայտնվելը նախագահական նստավայրում՝ որպես ՀՀ նախագահի խորհրդական, չնայած տարակուսանքի տեղիք տվեց, սակայն բարձր գնահատվեց՝ որպես իշխանության կողմից կրեատիվ մտածողության, նոր ռեսուրսներ փնտրելու, անսպասելի լուծումներ գտնելու փորձ: Որոշ ժամանակ անց նրան առաջարկվեց սպորտի նախարարի պորտֆելը:

Թվում էր՝ համաշխարհային սպորտում ունեցած հեղինակությունը, անկեղծ ու շիտակ մարդու կերպարը միայն կօգնեն հաջողության հասնելու և սպորտի ոլորտում փոփոխություններ արձանագրելու համար: Ավաղ: Երկու խոստումնալից կադր և երկու ձախողված պաշտոնավարում: Իշխանությունը ոչ միայն ի շահ հասարակության չօգտագործեց այս կադրերին, այլև կարճ ժամանակում, ներեցեք արտահայտության համար, «փչացրեց» ու դեն շպրտեց նրանց: Ափսոս»:

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։

 

Տեսանյութեր

Լրահոս