
Կուտակայինի մասին օրենքում կլինեն միայն կոսմետիկ փոփոխություններ. «Իրատես դե ֆակտո»

«Վարչապետ Հովիկ Աբրահամյանի բարեփոխումների առաջին «ծիծեռնակը» կես ճանապարհին մնաց: Կուտակային կենսաթոշակային բարեփոխունների մասին նրա խոստացած փոփոխությունների իրական դեմքը վերջին քառօրյայում բացահայտեցին ոչ միայն ընդդիմադիր որոշ պատգամավորներ, այլև իր կուսակիցների անորոշ, կցկտուր մեկնաբանությունները»,- գրում է «Իրատես դե ֆակտո» թերթը՝ ավելացնելով.
«Չնայած Հովիկ Աբրահամյանն այս հարցին խառնել է նաև «հրաշալի քառյակին» (վերջիններս, սակայն, ինքնակամ են նետվում այդ ծովը), այդուհանդերձ, սա միայն ժամանակի ձգձգում է և ոչ մի տեղ չի տանելու։ ՀՀԿ-ական մեր զրուցակցի պնդմամբ, այս օրենքում փոփոխություն չի լինելու՝ չհաշված որոշ «կոսմետիկ» շտկումները։ Անգամ իշխող մեծամասնության ներկայացուցիչներն են դժվարանում հասկանալ, ի վերջո, Հովիկ Աբրահամյանը ի՞նչ է անելու այս օրենքի հետ»։
Ամբողջությամբ կարդացեք «Իրատես դե ֆակտո»-ի այսօրվա համարում։