
Սաունաներում, դուբայներում ավազներին պառկած բոլոր ՀՀԿ-ականներին բերման կենթարկեն. «Հրապարակ»

««Բարգավաճն» անլուծելի խնդրի առջև է կանգնած: Եթե մինչ այդ որոշում կար, որ կառավարության ծրագրին ազատ են քվեարկելու, ապա Գալուստ Սահակյանի ընտրությունից հետո քննարկում են, թե ինչպես դուրս գան ստեղծված վիճակից»,- գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով. «Քվորումի խնդիր, որպես այդպիսին, չկա. ՀՀԿ-ն որոշել է բերման ենթարկել սաունաներում, դուբայներում ավազներին պառկած բոլոր ՀՀԿ-ականներին: Խնդիրն այն է, որ եթե ԲՀԿ-ն որոշի դեմ քվեարկել, կստացվի, որ Արգամիչը չի տարբերվում Տիգրան Սարգսյանի կառավարությունից:
Եթե ձեռնպահ քվեարկեն, իրավիճակը չի փոխվի, ազատ քվեարկության դեպքում էլ կստացվի, որ «մենք կողմ ենք Գալուստ Գրիգորիչին, իսկ դեմ՝ Արգամիչին, որովհետև մեզնից ահագին մարդ էդ դեպքում պետք է դեմ քվեարկի»,- լրագրողներիս դոշին «հեկեկաց» մեր զրուցակից ԲՀԿ-ականը»:
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։