Նիկոյանը չի ուզում դառնալ Գրիգորիչ-Արգամիչ տանդեմի գործիքը. «Հրապարակ»
«ՀՀԿ-ում խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի Աժ նախագահ դառնալուց հետո ֆրակցիան և ղեկավարի պաշտոնն անտեր են մնացել»,- գրում է «Հրապարակ» թերթն՝ ավելացնելով.
«Գրիգորիչը չի ցանկանում համատեղել խոսնակի և ֆրակցիայի ղեկավարի պաշտոնն և ուզում է առաջ բրթել իր մտերիմ Վահրամ Բաղդասարյանին։ ՀՀԿ-ից հայտնեցին, որ մյուս «հարմար թեկնածուներ» Սամվել Նիկոյանն ու Գագիկ Մինասյանն էլ իրենք ցանկություն չունեն, վերջինը «չի ուզում գլուխը ծանր բեռի տակ դնել», իսկ տիգրանսարգսյանական թիմի անդամի համարում ունեցող Նիկոյանը հասկանում է, որ Գրիգորիչ-Արգամիչ տանդեմի «գործիքն» է դառնալու»։
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։