
Աբրահամյանն ու Ծառուկյանը փորձում են հասնել Վլադիմիր Գասպարյանի պաշտոնանկությանը. «ՀԺ»

«Մեր աղբյուրները հայտնում են, որ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը ջանքեր են գործադրում ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի պաշտոնանկությանը հասնելու համար»,- գրում է «Հայկական Ժամանակ» թերթը՝ ավելացնելով.
«Իշխանական շրջանակներում խոսում են նաև, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցանկանում է ոստիկանապետի պաշտոնում տեսնել փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին։ Վերջինս 2004–08թթ. եղել է ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ։ Սա կարևոր փաստ է, եթե հաշվի առնենք, որ Արարատը համարվում է Հովիկ Աբրահամյանի կալվածքը, իսկ Գագիկ Ծառուկյանը լայնածավալ բիզնես ունի այդ մարզում։
Ուշագրավ է, որ երեկ առավոտից խոսակցություններ էին պտտվում, թե Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը, ում անունը, ի դեպ, այս ընթացքում կապվել է զանազան աղմկոտ պատմությունների հետ, ձերբակալվել է։ Ոստիկանության լրատվական ծառայությունից, սակայն, մեզ հայտնեցին, թե նման բան չկա»,- գրում է թերթը։
Ամբողջությամբ կարդացեք «ՀԺ»-ի այսօրվա համարում։