
ԵՄ-ը վստահ է, որ ՌԴ-ի վիճարկած Երրորդ էներգոփաթեթը համապատասխանում է ԱՀԿ-ի նորմերին

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանն այս շաբաթ դատի է տվել ԵՄ-ին՝ կապված Երրորդ էներգոփաթեթի հետ: Դրա հետ կապված՝ Եվրահանձնաժողովի մամլո քարտուղար Ջոն Կլենսին հայտարարել է, որ ԵՄ-ը վստահ է, որ Ռուսաստանի կողմից վիճարկվող Երրորդ էներգոփաթեթը համապատասխանում է Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նորմերին:
Կլենսին հավելել է, որ ԵՄ-ը պատրաստ է Ռուսաստանին տալ ԱՀԿ-ի ընթացակարգերին համապատասխանող պատասխան. «ԵՄ-ը պատրաստ է խորհրդակցությունների ժամանակ դա բացատրել Ռուսաստանին»:
ԱՀԿ-ի ընթացակարգերին համապատասխան՝ Ռուսաստանն ու ԵՄ-ն ունեն երկու ամիս, որպեսզի անցկացնեն երկկողմ խորհրդակցություններ: Դրանից հետո Ռուսաստանը կարող է պահանջել, որ գործը քննի իրավարարների կազմը: