Էրդողանը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն ամենամոտ ժամանակներս կարտահանձնի Ֆեթհուլլահ Գյուլենին

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիաի վարչապետ Ռեջեփ Էրդողանն իր գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ժողովում անդրադարձել է ԱՄՆ-ում բնակվող իսլամական հասարակական գործիչ Ֆեթհուլլահ Գյուլենի խնդրին:

Հիշեցնելով 2013 թվականի դեկտեմբերի 17-ի ու 25-ին Թուրքիայում կատարված իրադարձությունների (հակակոռուպցիոն գործողություն) մասին՝ Էրդողանը հայտարարել է, որ դա եղել է քաղաքացիական հեղաշրջում.

«Իմ գրասենյակում տեղադրել են գաղտնալսող սարքեր: Գաղտնալսել են նախարարներին: Մի՞թե կարելի է հայրենասեր անվանել այս ամենն իրականացրած մարդկանց: Նրանց համարում եմ կազմակերպություն»:

Էրդողանը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն ամենամոտ ժամանակներս կարտահանձնի Ֆեթհուլլահ Գյուլենին, ինչից հետո նրա դեմ կսկսվի իրավական գործընթաց:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930