Մարզպետ Արամայիս Գրիգորյանը վաղը կնշանակվի Բնապահպանության նախարար

«Ա1+»-ի փոխանցմամբ՝ վաղը Կառավարությունը աշխատանքից կազատի Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանին։

Հիշեցնենք, որ 168.am-ի տեղեկություններով՝ կառավարության կազմի ձևավորումից հետո փոխվելու են նաև մի քանի մարզպետներ: Մասնավորապես, բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամ Հարությունյանը նշանակվելու է` Կոտայքի, գեներալ Մանվել Գրիգորյանի որդին՝ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը` Արմավիրի, իսկ ԱԺ նախկին պատգամավոր Հովիկ Աբովյանը՝ Տավուշի մարզպետ: Նույն աղբյուրների համաձայն, փոխվելու է նաև Արագածոտնի մարզպետը: Թե ով է փոխարինելու գործող մարզպետ Սարգիս Սահակյանին, մեզ չհաջողվեց պարզել:

Չի բացառվում, որ վաղվա կառավարության նիստում հրապարակվեն նաև նոր մարզպետների անունները:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930