Էլմար Մամեդյարովը մեկնել է Բուդապեշտ

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն այսօր մեկնել է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտ: Այս մասին հայտարարել է Հունգարիայում Ադրբեջանի դեսպանատունը:

Երկօրյա այցի շրջանակներում Մամեդյարովը մասնակցելու է ԵՄ-ի «Արևելյան գործընկերության» և Վիշեգրադյան խմբի արտգործնախարարների հանդիպմանը: Հանդիպման ժամանակ քննարկվելու է ԵՄ-ի «Արևելյան գործընկերության» և Վիշեգրադյան խմբի երկրների հարաբերությունների հարցը:

Բացի այդ, քննարկվելու են ԵՄ-ի Ասոցացման համաձայնագրին առնչվող հարցեր: Միջոցառման շրջանակներում կազմակերպվելու է ՎՈՒԱՄ-ի երկրների արտգործնախարարների հանդիպում: Մամեդյարովը հանդիպելու է նաև ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ:

Տեսանյութեր

Լրահոս