
Մահվան ելքով վրաերթ՝ Լուսակերտի զորամասի հարևանությամբ. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ` ապրիլի 27-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում, Նոր Հաճնի պոլիկլինկայից ահազնագ է ստացվել ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ կանչով իրենք մեկնել են Լուսակերտ գյուղ, որտեղ հայտնաբերել են մահացած կնոջ դի:
Վրաերթի վայրում աշխատում են ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի քննիչները, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վարուժան Ալեքսանյանի գլխավորությամբ տեղազննման գործողություններ են կատարում: Ոստիկանները պարզել են, որ ժամը 17:40-ի սահմաններում Սիսիան քաղաքի բնակիչ 24-ամյա Նարեկ Դանիելյանը վարելով Mercedes մակնիշի 77 TV 755 համարանիշի ավտոմեքենան Նոր Գեղ-Լուսակերտ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում վրաերթի է ենթարկել Նոր Գեղի բնակիչ 73-ամյա Սոնիկ Առաքելյանին, ով տեղում մահացել է:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: