Պուտինի նախաձեռնությունը կարող է տարածվել նաև Հայաստանի վրա. «Առավոտ»

«Առավոտի» գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը գրում է.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է «ռուսաց լեզվի կրողներին» պարզեցված կարգով քաղաքացիաթյուն տալու մասին օրենքը։

Ըստ օրենքի՝ քաղաքացիություն կստանան այն ոուսալեզուները, որոնք կամ որոնց նախնիները ապրել են Ռուսաստանյան կայսրության, ԽՍՀՄ կամ ժամանակակից Ռուսաստանում։

Պարզ է, որ այս պահին դա արվում է Արևելյան Ուկրաինայի (Պուտինի եզրաբանությամբ՝ «Մալո– ռոսիայի») տարածքում ապրող այն մարդկանց համար, որոնք կարող են լինել ոուս, ուկրաինացի կամ որևէ այլ ազգության (նաև հայ և «ռուսաց լեզվի կրողներն են»։

Դա հնարավորության կտա Ռուսաստանի իշխանությանը մարդկանց զանգվածաբար դարձնել ՌԴ քաղաքացի, և ցանկացած միջադեպի կամ անգամ հատուկ սարքած սադրանքի ղեպքում հայտարարել, որ անհրաժեշտության առաջացավ պաշտպանելու սեփական քաղաքացիների անվտանգությանը։

Ինչպե՞ս չհիշես, որ 1938 թվականին Ավստրիան, որը, բնականաբար, բաղկացած էր «գերմաներենի կրողներից», բռնակցվել էր Գերմանիային ՝ ի դեպ, արևելյան տերությունների լիակատար թողտվությամբ։

Բայց Պուտինի այս նախաձեռնությունը կարող է տարածվել է նաև այլ երկրնեոի, այդ թվում նաև Հայաստանի վրա։ Օրինակ՝ ես, անհամեստորեն ասած, տիրապետում եմ ռուսերենին ավելի լավ, քան ռուսների մեծ մասը, և այսպիսով կարող եմ համարվել «ռուսաց լեզվի կրող»։ Հետևաբար, ի՞նձ էլ, առանց ավելորդ ձևականությունների, կարող են տալ Ռուսաստանի քաղաքացիություն։

Իմ դեպքում խնդիրը զուտ տեսական է, որովհետև որևէ այլ քաղաքացիություն, բացի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, ինձ պետք չէ։ Բայց Հայաստանում կան ինձ նման հազարավոր՝ ռուսական դպրոց ավարտած մարդիկ, որոնք գուցե կցանկանան այղ հեշտացված կարգով ստանալ ՌԴ քաղաքացիաթյուն։ Ավելին՝ հնարավոր է, որ նրանք այդպես կողմոնորոշվեն իրենց երեխաներին և թոռներին՝ դարձեք «ռուսաց լեզվի կրողներ», և դուք կստանաք ձեզ անհրաժեշտ քաղաքացիությունը։

Վերջինս կարող է նաև «պահեստային տարբերակ» լինել՝ «բարեբախտաբար» Հայաստանում ընդունված է երկքաղաքացիություն նորմը։

Ամբողջությամբ կարդացեք «Առավոտի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս