Պլատոնը Հայաստանում կլացեր. «Ժողովուրդ»

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապատեյանը «ժողովուրդի» հետ զրույցում հայտարարեց, թե քաղաքական ուժերր հրաժարվելով կոալիցիա կազմել իշխող Հանրապետական կուսակցության հետ, հասկանում են, որ առաջիկայում հնարավոր է՝ իշխանությունները փոխվեն։ Մեր զրուցակիցը նշեց, որ այժմ Հայաստանում ստեդծվել է մի իրավիճակ, երբ բոլոր քաղաքական ուժերը հրաժարվում են «նստել» վերջին վագոնր։

–Պարոն Կարապետյան, ի հակառակ շատերի սպասելիքներին՝ ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը և ՀՅԴ-ն հրաժարվեցին կոալիցիա կազմել իշխող ՀՀԿ-ի հետ։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ ՀՀԿ-ն հայտնվեց նման իրավիճակում։

–Կարծում եմ՝ բոլորն էլ հասկանում են, որ շուտով իշխանությունները փոխվելու են, դա ընդհանուր բան է, դա միայն այստեղ չէ։ Կար համակարգ, որը ոչ միայն այստեղ էր, այլև Մոսկվայում էր, ԱՊՀ մյուս երկրներում, և հիմա պարզ է, որ այդ համակարգը փոխվելու է։ Ուկրաինայի դեպքերն ու ընթացող զարգացումները ցույց են տալիս, որ համակարգը փոխվելու է։

Ու պարզ է, որ ինչքան մարդ կա, որն ունակ է մտածելու, հասկանում է, որ եթե այդ համակարգը փոխվելու է, ապա փոխվելու է բավականաչափ հիմնովին, ու, հետևաբար, ինչ կարիք կա այդ համակարգում աշխատել։ Իմ կարծիքով՝ այժմյան իրավիճակը մի գնացք է, որի վերջին վագոնը ուր նստեցիր՝տանելու է, հիմա ոչ ոք չի ցանկանում այդ վագոնը նստել։

-Իսկ բոլոր քաղաքական ուժերի կողմից այսպես «լքված» Սերժ Սարգսյանն ի՞նչ պետք է անի։ Ձեր կարծիքով ո՞րը կլինի Ս. Սարգսյանի կողմից ամենաճիշտ որոշումը։

–Թե Սերժ Սարգսյանն ինչ պետք է անի, ոնց պետք է անի, ես դա ասել եմ տարիներ առաջ։ Ես տարբեր հարցազրույցների ժամանակ հայտարարել եմ, որ Սերժ Սարգսյանն ամենադժբախտ քաղաքական գործիչն է՝ այն տեսակետից, որ ցիկլի վերջում է գալիս ու այդ բոլոր 3-ի (ՀՀ 3 նախագահների– Ս. Գ.) պատասխանը պետք է տա ինքը։

–Բայց ՀՀԿ–ականները հայտարարում են, որ քաղաքական մյուս ուժերի հետ կոալիցիա չկազմելով՝ իրենք առավել շահեկան վիճակում են, քանի որ այս դեպքում իրենք կհասկանան՝ ո՞ր հարցում են մեղավոր, որտեղ են ճիշտ կամ սխալ, և իրենք էլ կկրեն ամեն ինչի պատասխանատվությունը՝ միայնակ։

–Ինչքան ես հասկանում եմ, այդպես չէ… դրա համար եմ ասում՝ Հայաստանը քաղաքագիտական առումով հետաքրքիր է, օրինակ՝ Պլատոնն այստեղ կլացեր։

Աշխարհը գիտի կոալիցիոն կառավարություններ, գիտի տեխնիկական կառավարություններ, այսինքն՝ կա՛մ կուսակցությունները հավաքվում և կոալիցիա են կազմում, կա՛մ մի կուսակցությունը մշակում է տեխնիկական կառավարություն։ Կա նաև երրորդ տիպը, որը հատուկ է դիկտատուրային, երբ հաղթող կուսակցությունն ինքն էլ կազմում է կառավարությունը։ Հ

իմա մեզ մոտ՝Հայաստաևում, ի՞նչ է ստացվում. մեզ մոտ կար կոալիցիոն կառավարություն, որը հիմա էլ կոալիցիոն չէ, տեխնիկական՝ տեխնիկական էլ չէ, որովհետև վարչապետը կուսակցական է։ Եթե ստեղծվի իրավիճակ, որ մարդիկ պետք է դուրս գան կուսակցություններից և մտնեն այդտեղ ու չլինեն Հանրապետական կուսակցության անդամ, ուրեմն դա միակ կուսակցական էլ չէ։ Այսինքն՝ Հայաստանում ախպերություն է։

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս