Հովիկ Աբրահամյանն այսօր կհանդիպի հրաշալի քառյակի անդամներին. «ՀԺ»

«Ըստ կառավարության մեր աղբյուրների, նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը այսօր ժամը 12-ին իր մոտ է հրավիրել քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչներին՝ քննարկելու կուտակային կենսաթոշակների մասին օրենքի պարտադիր բաղադրիչի հարցը»,- գրում է «Հայկական Ժամանակ»-ը՝ ավելացնելով.

«Խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերը, որ մտադիր էին այս շաբաթ այդ հարցով Աժ արտահերթ նիստ հրավիրել և պատրաստվում էին այսօր արդեն Աժ քարտուղարությունից համապատասխան ձևաթուղթը վերցնել՝ պատգամավորների ստորագրությունները հավաքելու նպատակով, կառավարության խորհրդակցության պատճառով հետաձգել են նիստը։

Այս մասին մեզ հայտնեցին քառյակի ներկայացուցիչները։ Մեզ հայտնի դարձավ, որ խորհրդարանում ընդգրկված բոլոր վեց ուժերն էլ կմասնակցեն Հովիկ Աբրահամյանի հրավիրած քննարկմանը» ։

Ամբողջությամբ կարդացեք «ՀԺ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930