«Եթե սա մահն է, ապա ես հիացած չեմ նրանով». հայտնիների խոսքերը մահվանից առաջ
facte.ru կայքը կազմել է 10 հայտնի անձանց հետաքրքիր արտահայտությունները մահվանից առաջ:
1. Օսկար Ուայլդը մահացել է անճաշակ պաստառներով պատված սենյակում: «Մահացու գույներ. մեզանից մեկը պետք է հեռանա այստեղից» բառերից հետո Օ. Ուայլդը հեռացել է կյանքից:
2. Թագուհի Մարիա Անտուանետը կառափնարանի մոտ բարձրանալիս տրորել է դահիճի ոտքը և ասել. «Ներեցեք, խնդրում եմ, ես դա պատահաբար արեցի»:
3. Ելիզավետա Պետրովնան զարմացրել է բժիշկներին, երբ մահվանից մի քանի վայրկյան առաջ կանգնել է բարձերի վրա և հարցրել. «Ես դեռ ո՞ղջ եմ»:
4. Ամերիկացի դրամատուրգ Յուջին Օ’Նիլը մահվանից առաջ ասել է. «Ես այդպես էլ գիտեի, այդպես էլ գիտեի: Ծնվեցի հյուրանոցում, և գրողը տանի, մահանում եմ հյուրանոցում:
5. Լրտես-պարուհի Մատա Հարին իր վրա նշան բռնած զինվորներին օդային համբույր ուղարկեց՝ ասելով. «Ես պատրաստ եմ, տղաներ»:
6. Անգլիացի գրող Սոմերսեթ Մոեմը մահվանից առաջ ասել է. «Մահանալը ձանձրալի ու տաղտկալի գործ է: Խորհուրդ եմ տալիս երբեք չզբաղվել դրանով»:
7. Հայազգի գրող Վիլյամ Սարոյան. «Բոլորին վիճակված է մահանալ, բայց ես միշտ կարծել եմ, որ ինձ համար բացառություն կանեն: Եվ ի՞նչ»:
8. Ամերիկացի հայտնի վիրաբույժ Ջոզեֆ Գրինը սովորության համաձայն ստուգել է իր զարկերակը: «Զարկերակը կորավ»,- մահվանից առաջ ասել է նա:
9. Ամերիկացի գրող և քննադատ Լիթոն Սթրեյչի. «Եթե սա մահն է, ապա ես հիացած չեմ նրանով»:
10. Ռուս գրող Սալտիկով-Շչեդրինը մահը դիմավորեց հետևյալ բառերով. «Այդ դու ես, հիմար»: