Իսոյի գործը կքննի Վ.Օսկանյանի գործով քննչական խմբի ղեկավարը. «Փաստինֆո»
Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի գործի շրջանակներում կալանավորված Իսրայել Սարգսյանի փաստաբան Գայանե Գալոյանը «Փաստինֆո»-ին հայտնել է, որ իր պաշտպանյալի նկատմամբ արուցված գործը ոստիկանությունից ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչություն փոխանցելու որոշումը դեռ չի ստացել: Այդ իսկ պատճառով տեղյակ չէ, թե ինչ հիմքով է նման որոշում կայացվել:
«Իմ ունեցած տեղեկություններով՝ դատախազի հանձնարարությամբ է գործը տեղափոխվել»,- ասաց Գայանե Գալոյանը` հավելելով, որ իր տեղեկություններով գործի քննությունը հանձնարարվել է ՀՀ ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ, քննիչ Միքայել Համբարձումյանին: Հիշեցնենք՝ Միքայել Համբարձումյանը նաև ԱԱԾ քննչական վարչության վարույթում քննվող Վարդան Օսկանյանին առնչվող քրեական գործով ստեղծված քննչական խմբի ղեկավարն էր:
Իսրայել Սարգսյանը ձերբակալվել է հունվարի 27-ին՝ Երևանում թաղային հեղինակություն համարվող Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ, 38-104-րդ հոդվածներով (սպանության և սպանությունը պատվիրելու համար) և 235-րդ հոդվածով (ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):
Նախաքննությունը դեռ չավարտված՝ ոստիկանությունը հայտարարել էր, որ սպանությունը կատարել է Մովսես Ներսիսյանը` Իսրայել Սարգսյանի պատվերով: Իսկ արդեն սպանությունը կատարելուց հետո, պատվիրատուն սպանել է նաև կատարողին` Մովսես Ներսիսյանին:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: