Բաժիններ՝

«Կորեայի ձորի» «Մորիսի աղբյուր» կոչվող տարածքում նռնակ, նռնականետ և փամփուշտներ են հայտնաբերվել

Ապրիլի 18-ի առավոտյան ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ զենք և զինամթերք է թողնում «Կորեայի ձորի» «Մորիսի աղբյուր» կոչվող տարածքում:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «ՌԳԴ» տիպի նռնականետ, ինքնաձիգի 2 դատարկ պահունակ, «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, 14.7 մմ տրամաչափի 1, 5.45 մմ տրամաչափի`104, 7.62 մմ տրամաչափի` 42 և 5.6 մմ տրամաչափի 5 փամփուշտ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Արաբկիրի բաժին:

ՀՀՈստիկանություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս