Բաժիններ՝

Վրաերթի ենթարկված ավտոմեքենայի վարորդը հայտնաբերվել է

Ապրիլի 18-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Երևանի Դավիթ-Բեկի և Հովսեփյան փողոցների խաչմերուկում անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և ընդհարվել քարերին, ինչի հետևանքով երկու ուղևորները, որոնց ինքնությունը պարզվել է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթի ենթարկվածը «Օպել» մակնիշի ավտոմեքենա է, որը վարել է 1971 թ. ծնված Սուրեն Գ.-ն: Անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ նույն օրը, ժամը 16.20-ին, վերջինս ներկայացել է բաժանմունք:

Կատարվում է քննություն:

ՀՀՈստիկանություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930