Վարչապետին խորհուրդ են տվել ազատվել Հրայր Թովմասյանից, Արամ Հարությունյանից և Յուրի Վարդանյանից. «ՀԺ»

«Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Հովիկ Աբրահամյանի թիմի ներկայացուցիչները վերջինիս խորհուրդ են տալիս որևէ պայմանով կառավարության նոր կազմում չընդգրկել այն նախարարներին, ովքեր հանրային սկանդալների մասնակից են եղել»,- գրում է «Հայկական ժամանակ» թերթը՝ մանրամասնելով. «Խոսքը վերաբերում է մասնավորապես արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին, սպորտի նախարար Յուրի Վարդանյանին։

Թովմասյանը երկու խոշոր սկանդալի կիզակետում է եղել. նախ՝ ոչ խելամիտ հայտարարություն արեց բերանը կարելով հացադուլ հայտարարած դատապարտյալի մասին՝ ասելով.

«Իրենց համար սովորական բան է դարձել։ Ոնց որ աղջիկները ականջօղ են կրում, այդպես էլ իրենց համար այդ կարելն է», և ԱԺ ոչ իշխանական ուժերի հասցեին ասաց «ղալաթ են արել»։

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը բնապահպան ակտիվիստին խոստացավ նրա ականջները կտրել և տալ ձեռը, ապա և նրան անվանեց լակոտ։ Դե իսկ սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Յուրի Վարդանյանի որդին ձերբակալվեց թմրադեղեր տարածելու մեղադրանքով»։

Ամբողջությամբ կարդացեք «ՀԺ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս