
Ալկոհոլի չափավոր օգտագործումը նպաստում է կարիերայի առաջընթացին. գիտնականներ

Աշխատանքից հետո գարեջուրը կամ պաշտոնական ընդունելության ժամանակ մեկ գավաթ շամպայնը կարող են օգտակար լինել գործնական առաջընթացի հարցում: Նման եզրակացության են եկել գիտնականները, հաղորդում է NEWSru.com-ը:
Փոքր քանակությամբ ալկոհոլը, ըստ հետազոտողների, նպաստում է շփումներին: «Ենթադրությունը, որ «սոցիալական խմիչքը» ինքնավստահություն է հաղորդում եւ նպաստում է ոգեշնչմանը, օգնում է հասկանալ, թե ինչու է մի շարք երկրների բիզնես միջավայրում ալկոհոլի չափավոր օգտագործումը մեծ տարածում գտել»,-նշել են գիտնականները:
Գործատուի համար կարեւոր է ավելի շատ բան իմանալ իր աշխատակցի մասին, իսկ վերջինս համար` ղեկավարի մասին: Ուստի «մեկ գավաթի օգտագործումը» կարող է միանգամայն օգտակար լինել գործի համար: