Մարտունու նոր թաղամասում ներկայում 3 շենք է կառուցվում

Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանը մեծ հույս ունի, որ քաղաքի հին, բարոյապես եւ ֆիզիկապես մաշված շենքերի բնակիչները մոտ ապագայում կտեղափոխվեն նոր բնակարաններ։

Մարտունում փլուզման ենթակա դեռեւս 4 շենք կա, որտեղ բնակվող 16 ընտանիքները, որոնք հիմնականում Ադրբեջանից բռնագաղթվածներ են, շարունակում են ապրել, իրենց իսկ խոսքերով, անմարդկային պայմաններում՝ հույս փայփայելով, որ մի օր կտեղափոխվեն իրենց քաղաքում կառուցվող նոր թաղամաս։

Նոր թաղամասը, որն իրենից ներկայացնում է եռահարկ 3 շենք, եւ հետագայում սպասվում է եւս 4-ը, պատրաստ կլինի 2-3 տարվա ընթացքում: Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրել է քաղաքապետը։ Թե քանի ընտանիքներ նոր թաղամասում տուն կունենան եւ ընդհարապես ում կտրամադրվեն այդ բնակարանները, քաղաքապետը դժվարացավ ասել, քանի որ այդ հարցերը դեռեւս ուսումնասիրման ու քննարկման փուլում են:

karabakh-open.info

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930