![](/banners/BeFunky-design.jpg)
Խոշոր ավտովթար` Երևանում. կա տուժած
![](https://168.am/wp-content/uploads/2014/04/7f2856ff144d8a67aba2a7d08c9be5bb.jpg)
Ապրիլի 15-ին, ժամը 13.32-ին ահազանգ է ստացվել, որ որ Դավիթ Բեկի փողոցում՝ ՃՈ Երևանի հաշվառման-քննական բաժնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում, Գաջեգործների փողոցի թիվ 76 հասցեի մոտակայքում, բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 61 UT 104 պետհամարանիշի և «ԳԱԶ 53» մակնիշի 22 ԼՍ 135 պետհամարանիշի ավտոմեքենաները, այնուհետև վերջինս կողաշրջվել է ճամփեզրին կայանված «Մերսեդես» մակնիշի 81 VD 111 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի փականը:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի: