Բաժիններ՝

Իրանի ռազմաօդային ուժերը վարժանքներ են սկսել

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ռազմաօդային ուժերի կործանիչները զորավարժություններ են սկսել մայրաքաղաք Թեհրանում գտնվող իրենց առաջին մարտավարական ավիաբազայում:

Զորավարժությունների անցկացման նպատակը զորահանդեսին նախապատրաստվելն է, որը Թեհրանում անցկացվելու է Իրանի Զինված ուժերի օրվա կապակցությամբ: Զորահանդեսն անցկացվելու է այաթոլլահ Խոմեյնիի դամբարանի առջև:

Զորավարժություններում ներգրավված են Իրանի ռազմաօդային ուժերի կործանիչներ, ռմբակոծիչներ, բեռնատար ու տրանսպորտային ինքնաթիռներ: Իրանում Զինված ուժերի օրը նշում են ապրիլի 18-ին: Առաջիկա զորահանդեսին մասնակցելու են Իրանի զինված ուժերի ու Իսլամական հեղափոխության պահակազորի բոլոր ստորաբաժանումները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930