Բաժիններ՝

Ավակովը որոշել է սպառազինել քաղաքացիական անձանց՝ ընդդեմ անջատողականների ու ահաբեկիչների

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը որոշում է ընդունել Ուկրաինայի ՆԳՆ-ի կառույցում հատուկ ստորաբաժանումների կորպուսի ստեղծման մասին՝ անջատողականության ու ահաբեկչության դեմ պայքարի համար: Այս մասին Ավակովը գրել է Facebook-ի իր էջում:

Նա ընդգծել է, որ արտերկրից ֆինանասավորվող ավազակային խմբավորումները երկրի օրինականության ու կարգուկանոնի համար ստեղծել են ներքին սպառնալիքներ, ինչի համար էլ ինքը որոշում է ընդունել ՆԳՆ-ի հատուկ ստորաբաժանումների կորպուսի ստեղծման մասին.

«Դոնեցկը կստանա իր հատուկ ստորաբաժանումը՝ ստեղծված երկրի ու Դոնբասի հայրենասերներից, Լուգանսկը կստանա իրենը՝ կազմված լուգանսկցիներից: Դնեպրոպետրովսկում կստեղծվի «Դնեպր» հատուկ ստորաբաժանումը:

Նիկոլաև, Օդեսա, Խերսոն, Խարկով, գործնականում յուրաքանչյուր շրջան հնարավորություն կստանա ունենալ իր կայունացնող հատուկ ստորաբաժանումը: Նախ երկրի արևելքն ու հարավը, ապա կենտրոնն ու արևմուտքը»:

Ավակովի խոսքերով՝ ՆԳՆ-ը պատրաստ է ողջ երկրում նոր հատուկ ստորաբաժանումների կազմում ներգրավել ավելի քան 12.000 մարդու, ինչպես նաև հատկացնել սպառազինություն, հանդերձանք և կադրային սպաներ՝ դրանց ղեկավարելու համար:

Ավակովն ընդգծել է, որ արդեն իսկ ստորագրել է Լուգանսկի մարզում «Արևելք» հատուկ ստորաբաժանման ստեղծման մասին, որը կստեղծվի ամենակարճ ժամանակում՝ առանց ձևականությունների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս