
Ուկրաինայում մարդու իրավունքների մասին զեկույցը ՄԱԿ ԱԽ-ում կներկայացվի ապրիլի 15-ին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` ակնկալվում է, որ Ուկրաինայում մարդու իրավունքների շուրջ տիրող իրավիճակի մասին զեկույցը ՄԱԿ ԱԽ-ում կներկայացվի ապրիլի 15-ին: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
Նրա խոսքերով` ՄԱԿ ԱԽ-ում այդ փաստաթուղթը ներկայացնելու է դրա հեղինակը` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի` մարդու իրավունքների գծով օգնական Իվան Շիմոնովիչը: Որոշակի տվյալներով` զեկույցը դեռ վերջնականապես պատրաստ չէ: