Բաժիններ՝

Ուկրաինայի շուրջ քառակողմ բանակցությունները Ժնևում կանցկացվեն ապրիլի 17-ին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինայում ստեղծված իրավիճակի շուրջ քառակողմ բանակցությունները Ժնևում կանցկացվեն ապրիլի 17-ին: Դրան մասնակցելու են ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ռուսաստանի ու Ուկրաինայի ներկայացուցիչները:

Այս մասին երեկ հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտը, ըստ որի` տվյալ բանակցություններին մասնակցելու նպատակով Շվեյցարիա է մեկնելու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:

Հիշեցնենք, որ Սլովակիան նույնպես ցանկանում է անցկացնել քառակողմ բանակցություններ` կապված Եվրոպայից Ուկրաինային գազ մատակարարելու հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930