Էրդողանը դատապարտել է Եգիպտոսում «Մուսուլման եղբայրներ» շարժման անդամների նկատմամբ կայացված դատավճիռը
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Եգիպտոսում կայացված զանգվածային մահվան դատավճիռը լուրջ սխալ է: Էրդողանի խոսքերով` այդ որոշումը վկայում է եգիպտական դատարանի կատարյալ չլինելու մասին:
Էրդողանը հույս է հայտնել, որ այդ որոշումը չեղյալ կհայտարարվի: Մարտին եգիպտական դատարանը մահվան դատավճիռ էր սահմանել «Մուսուլման եղբայրներ» շարժման 529 անդամի նկատմամբ` սպանությունների, ոստիկանատների վրա հարձակումների փորձերի և այլ հանցանքների համար:
ԵՄ-ը նույնպես անընդունելի է համարել այդ դատավճիռը: