
ԲՀԿ-ն հակասում է իր որդեգրած քաղաքականությանը. «Ժամանակ»

«Սերժ Սարգսյանի հետ քաղաքական կոնսուլտացիաներից հետո «Կենտրոն» հ/ը եթերում Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ սահմանադրական փոփոխությունների փաթեթի առթիվ Գագիկ Ծառուկյանն ասել է, որ ԲՀԿ-ն կտրականապես դեմ է դրան եւ դրա քննարկմանը հիմա, քանի որ երկրում առաջնայինը ոչ թե սահմանադրական, այլ տնտեսական բարեփոխումների իրականացումն է, եւ որ ԲՀԿ-ն կարծում է, որ բոլոր ջանքերը պետք է ներդրվեն տնտեսական խնդիրների լուծման, արտագաղթի կասեցման ուղղությամբ»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը՝ ավելացնելով. «ԲՀԿ մոտեցումն ուշագրավ է, քանի որ տրամագծորեն հակառակ է ոչ վաղ անցյալում ԲՀԿ որդեգրած քաղաքականությանը։ Ինչպես հայտնի է, մոտ երկու տարի առաջ ԲՀԿ-ն ընդդիմադիր մյուս ուժերի հետ մասնակցում էր 100% համամասնական ընտրակարգին անցնելու քննարկումներին եւ համարում էր, որ դա օրակարգային խնդիր է»:
Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ի այսօրվա համարում։