Բաժիններ՝

Ժնևը պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի վերաբերյալ քառակողմ բանակցությունները

Ռուսական ИТАР-ТАСС  լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ժնևը պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի վերաբերյալ քառակողմ բանակցությունները (ԱՄՆ, ԵՄ, Ռուսաստան, Ուկրաինա): Այս մասին հայտարարել է Շվեյցարիայի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Ժան Մարկ Կրեվոազիեն:

Նա հայտարարել է, որ եթե կայանա «Ուկրաինա-ԵՄ-ԱՄՆ-Ռուսաստան» ձևաչափով հանդիպում, ապա շվեյցարական կողմը կողջունի քննարկումը Ժնևում անցկացնելը՝ հաշվի առնելով, որ երկրի նախագահ Դիդիե Բուրկհալտերն իր ժամանակին առաջարկել է ստեղծել Ուկրաինայի վերաբերյալ շփման խումբ, ինչը մտնում է ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի նախագահության առաջնահերթությունների մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930