Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ
Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ, նրա հետ փոխգործակցության ձև կա, թեև «ոչ ամբողջ ծավալով», ՌԻԱ Նովոստիին ասել է կազմակերպության աղբյուրը։
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ հանրապետությունը «ձեռնպահ կմնա «ՀԱՊԿ 2024 թվականի բյուջեի մասին» որոշմանը միանալուց և սույն որոշմամբ նախատեսված կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց։
«Մեր հասկացողությամբ և իրենց ըմբռնմամբ՝ նրանք մնում են մեր կազմակերպության անդամ: Չկա վարչապետի կողմից նշանակված մշտական ներկայացուցիչ, բայց կա աշխատակից, ով մասնակցում է այդ աշծխատանքներին, այսինքն՝ աշխատանք է կատարվում, բայց ոչ ամբողջ ծավալով»,- նշել է աղբյուրը։